Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Իրանը տնտեսական կապեր չունի և չի ունենա ԱՄՆ-ի հետ»

«Իրանը տնտեսական կապեր չունի և չի ունենա ԱՄՆ-ի հետ»
18.01.2016 | 12:07

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը ողջ մասշտաբով չի վերականգնի ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները՝ մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Մենք տնտեսական որևէ հարաբերություն չենք ունեցել ԱՄՆ-ի հետ և չենք ունենա, եթե միայն չառաջանան անհրաժեշտ պայմաններ ինքնաթիռների կամ մի շարք ապրանքատեսակների, այդ թվում նաև գորգերի հարցի վերաբերյալ։ Այդ դեպքում եթե ԱՄՆ-ը ցանկանա ներդրում անել Իրանի տնտեսական ու տեխնոլոգիաների ոլորտում, կբախվի որոշակի խոչընդոտների, սակայն մենք պատրաստ ենք որոշակի արտոնություններ սահմանել ամերիկյան այն ընկերությունների համար, որոնք գործունեություն կիրականացնեն ԱՄՆ-ի տարածքից դուրս»,- ասել է նա։

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ