Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իլհամ Ալիևը կմեկնի Դավոս

Իլհամ Ալիևը կմեկնի Դավոս
19.01.2016 | 12:11

Kavkasia.net-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» նշանաբանի ներքո։ Ֆորումին կմասնակցեն 100 երկրից 2500 հյուրեր և պետությունների ու խոշոր կորպորացիաների ղեկավարներ։ Ադրբեջանի համար Դավոսի ֆորումը կարևոր է իբրև օտար ներդրումներ ներգրավելու բանակցությունների հարթակ, որոնցով շահագրգռված է Բաքուն։

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ