Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մերժել է Թուրքիայի Մեջլիսում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության քննություն անցկացնելու պահանջը՝ հայտնում է Demokrathaber.net-ը: Մեջլիսին նման պահանջ էին ներկայացրել Թուրքիայի խորհրդարանում 59 պատգամավոր՝ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Իդրիս Բալուքենը և Ստամբուլից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը: Դինքի մահվան 9-րդ տարելիցի օրը Մեջլիսում իշխող կուսակցության անդամները, որ մեծամասնություն են Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, դեմ են քվեարկել առաջարկին, որը մերժվել է: