Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քերին նշել է՝ որ դեպքում կչեղարկվեն Ռուսաստանի պատժամիջոցները

Քերին նշել է՝ որ դեպքում կչեղարկվեն Ռուսաստանի պատժամիջոցները
23.01.2016 | 10:23

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, որ ՈՒկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումն իրագործելի է միայն մինսկյան պայմանավորվածությունների իրականացումից հետո։ Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ արևմտյան երկրները կարող են 2016-ի վերջին կամ 2017-ի սկզբին մեղմացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ