Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գերմանիան Թուրքիայից անօրինական միգրացիան դեպի ԵՄ սահմանափակելու քայլեր է սպասում

Գերմանիան Թուրքիայից անօրինական միգրացիան դեպի ԵՄ սահմանափակելու քայլեր է սպասում
23.01.2016 | 23:38

«Գերմանիան կոչ է անում Թուրքիայի իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել անօրինական ներգաղթյալների հոսքը դեպի Եվրամիություն սահմանափակելու համար»,- Բեռլինում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։ Նա անընդունելի է համարել, որ Թուրքիայի և Հունաստանի միջև ներգաղթյալների տեղափոխման անօրինական մեխանիզմներ են գործում: Գերմանիայի կանցլերը նշել է, որ Եվրամիությունը անօրինական միգրացիայի խնդրում պարտավոր է միասնական դիրքորոշում որդեգրել:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ