Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դավութօղլուն հակադարձել է Բայդենին

Դավութօղլուն հակադարձել է Բայդենին
23.01.2016 | 23:40

Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում համագործակցել Սիրիայի քրդերի ամենաազդեցիկ ուժի` «Ժողովրդական միության կուսակցության» (PYD) հետ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` հակադարձելով ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությանը, որ «Անկարան չպետք է հավասարության նշան դնի Թուրքիայում գործող «Քրդական աշխատավորական կուսակցության» և Սիրիայի քրդերի միջև»: «Երբ հայտարարում են, որ այդ երկու խմբավորումները տարբեր են, թերևս տեղյակ չեն, որ «Քրդական աշխատավորական կուսակցության» զենքերը Սիրիայից են ստացվում»,- հայտարարել է Դավութօղլուն:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ