Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մինսկի համաձայնագրերի տապալումը կհանգեցնի լայնածավալ հակամարտության

Մինսկի համաձայնագրերի տապալումը կհանգեցնի լայնածավալ հակամարտության
24.01.2016 | 20:57

«Մինսկի համաձայնագրերի տորպեդահարումը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի»՝ Կիևում կայացած համաժողովում հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: «Քաղաքական այն ուժերը, որ ամեն գնով փորձում են տապալել Մինսկում կնքված համաձայնագրերի կատարումը, փորձում են արգելափակել ապակենտրոնացման սահմանադրական գործընթացը, պետք է հստակ հասկանան, որ այդ ամենը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության «թեժ փուլի» վերսկսմանը: Այս անգամ, սակայն, դա ոչ թե լոկալ, այլ լայնածավալ հակամարտություն կլինի»,- հայտարարել է նախագահը:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ