Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գեորգի Կվիրիկաշվիլին ու Իլհամ Ալիևը խորացնում են տնտեսական համագործակցությունը

Գեորգի Կվիրիկաշվիլին ու Իլհամ Ալիևը խորացնում են տնտեսական համագործակցությունը
24.01.2016 | 21:08

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում և քննարկել են բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու ռազմավարական համագործակցության հարցեր։ Նրանք ցանկանում են խորացնել Վրաստանի ու Ադրբեջանի համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Ադրբեջանը Վրաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է՝ Թուրքիայից հետո։

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ