Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրավաբանները դատի են տվել «կրկնահանցագործ» Մերկելին

Իրավաբանները դատի են տվել «կրկնահանցագործ» Մերկելին
24.01.2016 | 21:12

Մի քանի իրավաբաններ Գերմանիայի կառավարության միգրացիոն քաղաքականության դեմ հայց են ներկայացրել Կարլսրուեի Դաշնային սահմանադրական դատարանին: Դատապաշտպանները պահանջում են, որ դատարանը հակասահմանադրական ճանաչի Անգելա Մերկելի 2015 թ. սեպտեմբերի 4-ի որոշումը, որը փախստականների համար բաց սահմաններ էր հռչակում: Նաև կարող է խախտում ճանաչվել այն փաստը, որ Մերկելը խոչընդոտել է ապաստան ու կացության իրավունք տրամադրելու մասին Գերմանիայի օրենքների ու Դուբլինյան համաձայնագրի նորմերի կիրառմանը, հայտնում է Spiegel-ը:
Հայցի հեղինակը՝ դյուսելդորֆցի դատապաշտպան Քլեմենս Անթվայլերը, Մերկելին անվանել է «կրկնահանցագործ», քանի որ սահմանների բացումը ամենևին էլ նրա առաջին որոշումը չէ, որը հակասում է Գերմանիայի ու Եվրամիության օրենքներին: Դրանցից են նաև կասկածելի միջոցառումները, որոնք կանցլերը ձեռնարկել էր՝ եվրոյի ճգնաժամի հաղթահարման ժամանակաշրջանում ու ատոմային էներգետիկայից հրաժարվելու հարցում:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ