Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է անեն հնարավորը հարաբերությունների լարվածությունը նվազեցնելու համար՝ հանուն տարածաշրջանի կայունության ու անվտանգության՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։ «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած նախաձեռնություն, որը կօգնի տարածաշրջանին դառնալ ավելի կայուն, և, իհարկե, անվտանգ, որ կարողանանք հաղթահարել տարածաշրջանի իրական սպառնալիքն ու մարտահրավերը՝ ահաբեկչությունը, ծայրահեղականությունն ու ատելությունը»,-ասել է Արաքչին։