Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալի Խամենեիի օգնականը կհանդիպի ՌԴ ղեկավարության հետ

Ալի Խամենեիի օգնականը կհանդիպի ՌԴ ղեկավարության հետ
26.01.2016 | 10:16

Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին փետրվարի 1-4-ին այցելելու է Ռուսաստան՝ հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանատունը. «Ծրագրված է Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների մի ամբողջ շարք։ ՈՒշադրության կենտրոնում լինելու են երկկողմ ու տարածաշրջանային խնդիրները»։

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ