Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ առցանց ստորագրահավաքին միացել են օտարերկրացիներ

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ առցանց ստորագրահավաքին միացել են օտարերկրացիներ
26.01.2016 | 22:51

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների դեմ համացանցում նախաձեռնած ստորագրահավաքի նպատակը հասարակական մեծ շարժում սկսելն ու հայ հասարակությանն այդ զեկույցների մասին տեղյակ պահելն է: «Ստորագրահավաքին միացել են ոչ միայն հայեր, այլև օտարերկրացիներ, որ ընդվզում են Ադրբեջանի աշխատաոճի և եվրոպական մի շարք կառույցների ոչ ժողովրդավարական կեցվածքի դեմ»,- նշել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը: Առցանց ստորագրահավաքին միացել է ավելի քան 8 հազար մարդ:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ