Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԻՊ-ը կեղծ փաստաթղթեր է պատրաստում

ԻՊ-ը կեղծ փաստաթղթեր է պատրաստում
26.01.2016 | 22:58

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կեղծ փաստաթղթերի պատրաստման ամբողջ արդյունաբերություն է հիմնել՝ հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը, հաղորդում է ABC News-ը եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, որի ժամանակ առաջարկել է նոր օպերատիվ խումբ ստեղծել՝ կանխելու կեղծ փաստաթղթերով մարդկանց մուտքը Եվրամիություն: ԱՄՆ հետախուզական ծառայությունը կասկածներ ունի, որ ԻՊ-ը ձեռք է բերել հազարավոր դատարկ սիրիական փաստաթղթեր և առնվազն անձնագիր տպելու 1 մեքենա՝ Սիրիայի կառավարական գրասենյակները գրավելուց հետո:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ