Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուսաստանն Ասադին չի համոզել հրաժարական տալ. Լավրով

Ռուսաստանն Ասադին չի համոզել հրաժարական տալ. Լավրով
26.01.2016 | 23:18

Կրեմլը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի շուրջ բանակցություններ չի վարել՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ 2015-ն ամփոփող մամուլի ասուլիսում։ «Դա ճիշտ չէ։ Նախագահ Ասադի հետ նման խոսակցության անհրաժեշտություն չի եղել»,- ասել է նա՝ մեկնաբանելով արևմտյան լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ Ռուսաստանն Ասադին առաջարկել է հրաժարական տալ։ Նախարարն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ասադի հետ բանակցությունների արդյունքները բոլորին են հայտնի։

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ