Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ադրբեջանում փակվել են երկու հայտնի բանկեր

Ադրբեջանում փակվել են երկու հայտնի բանկեր
26.01.2016 | 23:29

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշմամբ չեղյալ են հայտարարվել երկու հայտնի բանկերի՝ Yunayted Kredit Bank-ի ու NBC Bank-ի լիցենզիաները: Նրանք չեն պահպանել ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջները, չեն կատարել վարկատուների առջև պարտավորությունները։ Կենտրոնական բանկը նշանակել է ժամանակավոր ադմինիստրատոր։ Օրենսդրության համապատասխան՝ Ավանդների ապահովագրման հիմնադրամը փոխհատուցում կվճարի փակված Yunayted Kredit Bank-ի ու NBC Bank-ի ավանդատուներին։

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ