Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Financial Times-ը բողոքում է

Financial Times-ը բողոքում է
28.01.2016 | 11:03

Financial Times-ի լրագրողները 24-ժամյա բողոքի ակցիա կանցկացնեն՝ հայտնում է France-Presse-ը: Սա առաջին բողոքի ակցիան կլինի 30 տարում: Թերթի աշխատակիցները դժգոհում են նոր սեփականատիրոջ՝ ճապոնական կորպորացիայի գործողություններից, որի որոշմամբ՝ աշխատողների կենսաթոշակային ֆոնդից տարեկան 6 միլիոն դոլար պետք է հատկացվի պարբերականի ծախսերը հոգալու համար:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ