Ադրբեջանի կառավարության կողմից քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների հանդեպ դաժան բռնությունները դարձան 2015-ի գլխավոր արդյունքներից մեկը՝ նշված է անցյալ տարվա Human Rights Watch-ի հաշվետվությունում։
Ադրբեջանում դատարանները տևական ժամկետներով ազատազրկման են դատապարտել հանրահայտ իրավապաշտպանների ու կառավարության քննադատների, դատավարությունները եղել են անարդար և ունեցել են քաղաքական դրդապատճառներ։ Տասնյակ մարդկանց ահաբեկել են դատական հետապնդման սպառնալիքով։ Ադրբեջանի իշխանությունները չեն թույլատրել միջազգային դիտորդների ու լրագրողների մուտքը երկիր։ Զեկույցում հիշատակվել է նաև Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակումն Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան հայտարարել է, որ Ադրբեջանի անկախության պատմության ընթացքում կառավարության բռնությունները դարձել են աննախադեպ. «Ադրբեջանի բռնություններին միջազգային լուրջ պատասխանի բացակայությունը քայքայում է մարդու իրավունքների ոլորտում եվրոպական չափորոշիչները»: