Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կոնգրեսմեն Շերմանին պետք է Քերիի տեսակետը

Կոնգրեսմեն Շերմանին պետք է Քերիի տեսակետը
28.01.2016 | 11:42

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերի հակահայկական զեկույցի կապակցությամբ նամակ է գրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին։ «Ես ուրախ եմ տեսնել, որ ԵԽԽՎ-ն մերժել է առաջարկած բանաձևը, որը երկրորդ պլան է մղում Կովկասում խաղաղություն հաստատելու ԱՄՆ ջանքերը։ Ես հանգստյան օրերին հեռախոսազրույց եմ ունեցել մեր դիվանագետների, այդ թվում՝ Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջոն Հեֆեռնի և եվրոպական երկրներում ԱՄՆ մի շարք դեսպանների հետ։ Ես պետդեպարտամենտին կոչ եմ անում հակազդել այդ բանաձևին»,- գրել է կոնգրեսմենը նամակում։ Նա նշել է, որ բանաձևը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխարինել ԵԽԽՎ-ով, իսկ ԱՄՆ-ը ներկայացված չէ այդ կառույցում։ Շերմանը Քերիին կոչ է արել հակազդել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը ձախողված համարելու և այդ կառույցի լիազորությունները ԵԽԽՎ-ում ստանձնելու ցանկացած փորձին։
«ԱՄՆ-ը շարունակում է մյուս համանախագահների հետ մասնակցել ԵԱՀԿ ՄԽ գործընթացներին, որը լավագույն ձևաչափն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար արդար և խաղաղ լուծում գտնելու համար։ Ես շարունակելու եմ մնալ Հայաստանի և Արցախի կողքին խաղաղության և անվտանգության նրանց ձգտումներում։ Մինսկի խմբի ձևաչափից հրաժարվելը ոչ միայն վատ է, այլև վիրավորական ամերիկացի ժողովրդի և դիվանագետների համար։ 20-րդ դարում հարյուր հազարավոր ամերիկացիներ են զոհվել Եվրոպայում խաղաղություն հաստատելու համար։ Իսկ հիմա մեզ ասում են, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ գործող խումբը պետք է իր լիազորությունները հանձնի մի կառույցի, որում ներգրավված չէ ԱՄՆ-ը։ Այս բանաձևը թելադրված է հիմնականում Ադրբեջանի կողմից։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է իր անհամաձայնությունը հայտնի այդ բանաձևի կապակցությամբ»,- գրել է Շերմանը։

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ