Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Իրանը կարող է ավելի լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ»

«Իրանը կարող է ավելի լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ»
28.01.2016 | 14:41

Իրանը կարող է ավելի լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, սակայն Վաշինգտոնը պետք է փոխի իր «թշնամական» դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ Հռոմում ասուլիսի ժամանակ, շեշտելով՝ «ամեն ինչ Վաշինգտոնի ձեռքում է»։ Նույն օրը ավել ուշ Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Փարիզ: Ակնկալվում է, որ այցի ընթացքում մի շարք կոմերցիոն հարցեր կքննարկվեն, այդ թվում՝ համագործակցության պայմանագիր կնքվի Peugeot ավտոմոբիլաշինական ընկերության հետ, նաև պայմանավորվածություն ձեռք կբերվի 114 Airbus մարդատար օդանավ գնելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ