Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ֆրանսիան ու Իրանը հարաբերություններում նոր գլուխ են բացել

Ֆրանսիան ու Իրանը հարաբերություններում նոր գլուխ են բացել
29.01.2016 | 13:24

Ֆրանսիան և Իրանը երկու երկրների միջև հարաբերություններում նոր գլուխ են բացել՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Reuters-ը փոխանցում է նրա խոսքերը՝ «17 տարի Իրանի նախագահը Ֆրանսիա այց չի կատարել: Այսօր մենք մեր հարաբերություններում նոր գլուխ ենք բացել: Հույս ունեմ, մեր համագործակցությունը օգտակար կլինի բոլորին»: Օլանդը ասել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկօրյա այցի շրջանակներում տարբեր ոլորտների վերաբերյալ 30 համաձայնագիր են ստորագրվել:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ