Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օլանդը կրկին առաջ է մղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գաղափարը

Օլանդը կրկին առաջ է մղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գաղափարը
30.01.2016 | 11:58

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային է վստահել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումները վերակենդանացնելու առաքելությունը՝ հաղորդում է AFP գործակալությունը։
«Ես խնդրել եմ Ժան Պոլ Կոստային, որ մեր ամենամեծ իրավագետներից մեկն է, գտնել, թե մեր իրավական օրենսդրության մեջ որոնք են հուսալի, անվիճելի ուղիները, որոնք թույլ կտան պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշողությունը»,- հայտարարել է Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Նա հստակեցրել է, որ Ժան Պոլ Կոստան պետք է կարճ ժամանակում եզրակացությունները ներկայացնի երաշխիքների վերաբերյալ, որոնք կբացառեն ցանկացած օրենսդրական վիճարկում: Ֆրանսիան 2001-ի հունվարին առաջին եվրոպական երկիրն է դարձել, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Սահմանադրական խորհուրդը 2012-ի փետրվարին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածը՝ վճռելով, որ հակասում է արտահայտվելու ազատությանը: «Ես գիտեմ, թե ինչ հիասթափություն եք ունեցել, որը նաև մեզ է պատել»,-ասել է Օլանդը CCAF-ում ելույթ ունենալիս՝ նշելով, որ տեքստի քվեարկությունն «անկասկած հապճեպ է իրականացվել, հրատապ, ընտրական գործընթացի նախաշեմին»: «Կրկին Սահմանադրական խորհրդի կողմից մերժված կամ Ֆրանսիայում անցած, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննադատության արժանացած նոր օրենքը սարսափելի հարված կլինի մեր երկրի և Հայկական հարցի համար, և կդառնա ժխտողականության հաղթանակ»,- ասել է Օլանդը:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ