Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբաման կհանդիպի հանրապետականների առաջնորդների հետ

Օբաման կհանդիպի հանրապետականների առաջնորդների հետ
30.01.2016 | 16:02

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի և հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելի հետ: Նրանք կքննարկեն տարվա հեռանկարները՝ հաղորդում է Reuters-ը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հստակեցրել է, որ Օբաման քաղաքական գործիչների հետ կքննարկի բյուջետային հեռանկարներն ու համատեղ աշխատանքի հնարավորությունները:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ