Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբաման գնում է մզկիթ

Օբաման գնում է մզկիթ
31.01.2016 | 22:20

Բարաք Օբաման, որպես ԱՄՆ-ի նախագահ, փետրվարի 3-ին առաջին անգամ կայցելի Բալթիմորի մզկիթ և կհանդիպի մահմեդական համայնքի անդամներին:
Սպիտակ տան փոխանցմամբ՝ այցի նպատակը կրոնական ազատության պաշտպանումն է՝ ԱՄՆ-ում աճող հակամահմեդական հռետորաբանության ֆոնին:
Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել ամերիկացիներին՝ հրաժարվել հակամահմեդական ելույթներից: Օբամայի խոսքն առաջին հերթին ուղղված է ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալ ցանկացող հանրապետական Դոնալդ Թրամփին, որ կոչ էր արել՝ արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ: Նա հանրային կարծիքի հարցումներով՝ հանրապետականների առաջատար թեկնածուներից է:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ