Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Աստծո ձեռքը»՝ Պորտուգալիայի երկնքում

«Աստծո ձեռքը»՝ Պորտուգալիայի երկնքում
01.02.2016 | 19:37

Պորտուգալիայի երկնքում նկատվել է յուրահատուկ մթնոլորտային երևույթ: Բլոգերը լուսանկարել է ամպերի կուտակում, որ ձևով հիշեցնում է երկնաքար կամ հրավառ ձեռք: Համացանցում նկարն անվանել են «Աստծո ձեռք»: Օդերևութաբանները բացատրել են, որ լուսանկարում պատկերված է լենտիկուլյար ամպ: Ծագող արևի լույսը սփռվել է ամպում և հաղորդել տպավորիչ գունավորում:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ