Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Եվրոպան ձգտում է հանել պատժամիջոցները Ռուսաստանից

Եվրոպան ձգտում է հանել պատժամիջոցները Ռուսաստանից
03.02.2016 | 20:33

ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը կարծում է, որ մի քանի եվրոպական երկրներ ուղիներ են փնտրում Ռուսաստանից տնտեսական պատժամիջոցները հանելու համար։ Sputnik News-ին նա ասել է. «Ամիսներ շարունակ լսել եմ, որ շատ երկրներում, հատկապես Գերմանիայում, կա վիթխարի ճնշում՝ ուղղված պատժամիջոցների չեղարկմանը»։ «Ես կարևոր եմ համարում, որ մենք շարունակենք այս ուղերձը հղելը, այն է՝ եթե դուք նախկինի պես ձեզ վատ դրսևորեք, մենք կշարունակենք պատժամիջոցների ներմուծումը»,- ասել է Մակքեյնը։
ՌԴ պատժամիջոցները իր դեմ սենատորը անվանել է «պատվո նշան»։

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ