Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողանը չի կարողանում կապ հաստատել Պուտինի հետ. Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ

Էրդողանը չի կարողանում կապ հաստատել Պուտինի հետ. Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ
06.02.2016 | 18:09

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ապարդյուն փորձում է հեռախոսային կապ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է հեռախոսով կապվել Վլադիմիր Պուտինի հետ, ինչին ռուսական կողմը չի արձագանքում»,- նշել է Քալընը:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ