Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քիսինջերը երկխոսության կոչ է արել

Քիսինջերը երկխոսության կոչ է արել
06.02.2016 | 19:20

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի կարծում է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է միևնույն նպատակը հետապնդեն Սիրիայում. «Զուգահեռ ուղղություններով գործելն ուղղակի անընդունելի է: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է մի ընդհանուր նպատակ ունենան, հակառակ դեպքում իրավիճակը գնալով ավելի վտանգավոր կդառնա»: Նա նաև հավելել է, որ ոչ ԱՄՆ-ի, ոչ Ռուսաստանի շահերից չի բխում աշխարհի հավասարակշռության խախտումը: «ՈՒստի` շատ կարևոր է, որպեսզի Վաշինգտոնն ու Մոսկվան մշտական երկխոսություն պահպանեն»:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ