Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սերգեյ Լավրովի հայկական արմատների հարցը

Սերգեյ Լավրովի հայկական արմատների հարցը
09.02.2016 | 11:22

REGNUM գործակալությունը ակնարկ է հրապարակել` մեկնաբանելով ադրբեջանական մամուլում վերջերս քննարկվող թեժ թեմաներից մեկը: Տարեսկզբին ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին անդրադարձել են ՌԴ ԱԳ նախարարի արմատներին: «Ադրբեջանական Haqqin.az քարոզչական մեքենան փետրվարի 2-ին հոդված էր հրապարակել` «Չէ՞ որ Ս. Լավրովը մեր վրացահայ Քալանթարովն է» խորագրով, որում ներկայացվում էր Լավրովի խոսքը Վրաստանում ԻՊ-ի աճող սպառնալիքի մասին: Իշխանամետ պորտալը փորձել էր միանգամից երկու նապաստակ խփել՝ Թբիլիսին ներկայացնել որպես ռուսական դիվանագիտության զոհ և հիշեցնել Լավրովի էթնիկ ծագման մասին»,- գրում է ռուսական գործակալությունը: Նորաստեղծ Cebhe.info պորտալը, փորձելով վարկանիշ հավաքել, հունվարի 1-ին «մերկացնող» հոդված հրապարակեց` «Քալանթարով ազգանվամբ հայ նախարարի գաղտնիքները» խորագրով: Մինչդեռ Vesti.az-ը և «Ադրբեջանական Իզվեստիան» առավել խորամանկ են գործել` 2015-ի հունվարին հոդված հրապարակելով «հայերի վիրավորվածության մասին այն մարդուց, որին իրենցն էին համարում»: Այդ ժամանակ Բաքուն և Մոսկվան ռուսական զինտեխնիկայի գնման խոշոր պայմանագիր կնքեցին, ինչն էլ, ըստ աղբյուրի, առաջացրել էր հայկական կողմի դժգոհությունը:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ