Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ-ին

Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ-ին
09.02.2016 | 11:25

Եվրասիական տնտեսական միությունն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում` ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ՝ ասել է ԵԱՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: «Բանակցություններ չկան: Ադրբեջանի կողմից նման դիմում մենք չենք ստացել, ուստի, այս առնչությամբ որևէ քննարկում չունենք»,- նշել է Վալովայան և հավելել, որ համագործակցության մակարդակով, ԵԱՏՄ անդամ-պետությունները հետաքրքրված են երրորդ պետությունների հետ առևտրային հարաբերությունների ընդլայնմամբ:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ