Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողանի՝ «Ընկերների օրը»

Էրդողանի՝ «Ընկերների օրը»
10.02.2016 | 13:36

Թուրքիայում սոցկայքերով ու մամուլով ակտիվ շրջանառվում է «Ընկերների օրվան» նվիրված Էրդողանի տեսահոլովակը։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ տեսահոլովակը պատրաստողները նշել են, թե իրենք պատկերացրել են, թե ինչպիսին կլիներ Էրդողանի՝ «Ընկերների օրվան» նվիրված ֆեյսբուքյան տեսահոլովակը, եթե Էրդողանը լիներ ակտիվ օգտատեր։ Տեսահոլովակում տեղ են գտել Էրդողանի ու այժմ նրա ոխերիմ թշնամի Ֆեթուլլա Գյուլենի լուսանկարները, հայտնի լուսանկարը, որում Էրդողանը ձիուց վայր է ընկել։

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ