Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հյուսիսային և Հարավային Կիպրոսի իշխանությունները պայմանավորվել են սեփականության շուրջ

Հյուսիսային և Հարավային Կիպրոսի իշխանությունները պայմանավորվել են սեփականության շուրջ
12.02.2016 | 21:16

Բացի Թուրքիայից՝ ոչ մի երկրի կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Մուստաֆա Աքընջին և Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը պայմանավորվել են կիպրոսցիների սեփականության փոխհատուցման շուրջ, որ կորցրել էին 1974-ին` թուրքական զորքերի ներխուժման ժամանակ: Բանակցություններում առաջին անգամ երկար սպասված առաջընթաց է գրանցվել կղզու` քաղաքական և տնտեսական կառավարման հարցերում։ Անաստասիադիսը խորհրդարանում նշել է, որ կողմերի միջև կան բազում չլուծված հարցեր։ Հակասությունների ամբողջական վերացման համար շատ ժամանակ է պահանջվում՝ վստահ է կիպրոսցի նախագահը։

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ