Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մյունխենում սկսվել է Նորմանդական քառյակի հանդիպումը

Մյունխենում սկսվել է Նորմանդական քառյակի հանդիպումը
13.02.2016 | 16:39

Մյունխենում սկսվել է Նորմանդական քառյակի (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) Ուկրաինայի հարցով նախարարական մակարդակով հանդիպումը: ՌԴ-ներկայացնում է Սերգեյ Լավրովը, Գերմանիան` Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ուկրաինան` Պավել Կլիմկինը, իսկ Ֆրանսիան` նախարար Լորան Ֆաբիուսի հրաժարականից հետո, ներկայացնում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության քաղտնօրեն Նիկոլյա դե Ռիվյերին: Մասնակիցների ուշադրության կենտրոնում է Դոնբասի ճգնաժամի կարգավորման հարցը և Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետագա քայլերը:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ