Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իսրայելը չի միջամտի Սիրիայի իրավիճակին

Իսրայելը չի միջամտի Սիրիայի իրավիճակին
14.02.2016 | 23:20

Իսրայելը չի միջամտելու Սիրիայի ներքին իրավիճակին՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ: «Մենք հենց սկզբից մեզ համար որոշում ենք ընդունել չմիջամտել»,- ասել է նա: «Մենք հստակեցրել ենք մեզ համար մեր շահերը, հենց սկզբից ասել ենք, որ չենք հանդուրժի մեր ինքնիշխանության խախտումը: Երբ այդպիսի փորձեր եղան, արձագանքեցինք»,- ընդգծել է Մոշե Յալոնը:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ