Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վրաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը ստեղծում են երկաթուղային կոնսորցիում

Վրաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը ստեղծում են երկաթուղային կոնսորցիում
18.02.2016 | 19:32

Վրաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի երկաթուղային գերատեսչությունները պայմանավորվել են ստեղծել երկաթուղային կոնսորցիում, որը կապահովի բեռների շարժը Չինաստանի նավահանգիստներից Բաթումի նավահանգիստ, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիա և Եվրոպա՝ Թբիլիսիում հայտարարել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բակիջան Սագինտաևը. «Դա շատ տարանցիկ երթուղի է բոլորի համար, և մենք բոլորս լրջորեն շահագրգռված ենք կոնսորցիումի ստեղծումով»։

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ