Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՀ-ը Լագարդին վերընտրել է

ԱՄՀ-ը Լագարդին վերընտրել է
20.02.2016 | 13:40

Քրիստին Լագարդը պաշտոնապես 5 տարի ժամկետով վերընտրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն: Նա միակ թեկնածուն էր: Պաշտոնավարման նոր ժամկետը կսկսվի հուլիսի 5-ից: Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՀ-ն «վերահաստատել էր իր վստահությունը» Լագարդի նկատմամբ, չնայած նա որպես վկա է անցնում ֆրանսիական պետության կողմից գործարար Բեռնար Տապիին 400 մլն եվրոյի չափով վճարումներ կատարելու գործով: Լագարդին կարող է մեղադրանք առաջադրվել՝ «պաշտոնեական անփութության համար»։

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ