Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մեծ Բրիտանիայում բիզնեսը դեմ է ԵՄ-ից դուրս գալուն

Մեծ Բրիտանիայում բիզնեսը դեմ է ԵՄ-ից դուրս գալուն
22.02.2016 | 16:06

Բրիտանական բիզնեսի ներկայացուցիչները դեմ են ԵՄ-ից դուրս գալուն՝ հայտնում է Bloomberg գործակալությունը։ Համաձայնագիրը, որը ձեռք է բերել վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ երկրների հետ բանակցություններում, բավարար է, և ինստիտուտի ավելի քան 600 անդամներ կողմ կքվեարկեն, որ երկիրը մնա ԵՄ կազմում։
«Վարչապետը քրտնաջան պայքարեց համաձայնագրի համար և հասավ փոփոխությունների, հատկապես անմիտ կամ ավելորդ բյուրոկրատիզմի բեռի կրճատման մասով»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ