Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Խամենեին` Ալիևին

Խամենեին` Ալիևին
25.02.2016 | 17:19

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կոչ է անում Իլհամ Ալիևին ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանում իսլամի, մասնավորապես՝ շիական գաղափարների տարածմանը: «Երբ մենք աջակցում ենք իսլամական կրթությանը և հարգանք ենք ցուցաբերում մարդկանց կրոնական զգացմունքների հանդեպ, ժողովուրդը բարձր է գնահատում: Նման գործելաոճը քաջալերում է մարդկանց պաշտպանելու պետությանը` խնդիրներին և սպառնալիքներին դիմակայելիս»,- ասել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երեքշաբթի երեկոյան Թեհրանում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, որին ներկա էին Ալիևի հետ Թեհրան մեկնած ադրբեջանական պատվիրակության անդամները, Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այաթոլա Խամենեին Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը շեշտել է. «Իսլամի, շիականության գաղափարները Ադրբեջանի ժողովրդի համար լուրջ արժեք են: Որքան ավելի հարգալից վերաբերվի կառավարությունը կրոնական այդ սկզբունքներին, այնքան ավելի մեծ ժողովրդական աջակցություն կստանա, ժողովուրդն էլ իր հերթին ավելի մեծ հաստատակամությամբ կդիմադրի գերտերությունների թշնամական գործողություններին»։ Պաշտոնական Թեհրանը տարիներ շարունակ պնդում է, որ ադրբեջանական կառավարությունը հետևողականորեն սահմանափակում է հավատացյալների` նախ և առաջ երկրի բնակչության մեծամասնությունը կազմող շիա մահմեդականների իրավունքները: Նման սահմանափակումների դրսևորումներից է հինգ տարի առաջ կրթության նախարարության որոշումը, որ գլխաշորերով մուտքը դպրոցներ և համալսարաններ խստիվ արգելում է: «Ադրբեջանի տարածաշրջանում շիականությունը խոր արմատներ ունի, Ադրբեջանը մի շարք ականավոր իսլամական մտածողների հայրենիքն է: Ադրբեջանի ժողովուրդը կրոնական գաղափարներին լավ տեղեկացված է և աչալուրջ: Նման իրավիճակում կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունն ու քաջալերումը գրավիչ կլինեն մարդկանց համար, դրանով հնարավոր կլինի շահել մարդկանց զգացմունքներն ու հույզերը»,- դիմելով Ալիևին՝ ասել է Խամենեին:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ