Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լուկաշենկոն չի շփոթել, Պուտինն է փոխվել

Լուկաշենկոն չի շփոթել, Պուտինն է փոխվել
26.02.2016 | 13:38

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Պուտինի հետ բացելով Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստը՝ դիմելով ՌԴ նախագահին, ասել է՝ «Հարգելի Դմիտրի Անատոլևիչ», և անմիջապես ինքն իրեն ուղղելով շարունակել է՝ «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ։ «Իհարկե, չէ՞ որ բոլոր փողերն այնտեղ են»,- կատակել է Պուտինը՝ նկատի ունենալով, որ բյուջետային ֆինանսավորման քաղաքականությամբ զբաղվում է ՌԴ կառավարությունը։ Գագաթնաժողովի օրակարգում տնտեսական, արտաքին քաղաքական, դաշնակից երկրների հետագա զարգացման հարցեր են։

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ