Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ը պետք է հարգի Թուրքիայի մտավախությունները

ԱՄՆ-ը պետք է հարգի Թուրքիայի մտավախությունները
26.02.2016 | 15:46

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաշվի է առնում սիրիական կարգավորման գործընթացի վերաբերյալ Անկարայի մտավախությունները և բանակցություններ է վարում թուրք գործընկերների հետ: «Մենք թուրքերի հետ երկխոսում ենք պատասխան քայլերի մասին, որ չհատենք նրանց համար կարևոր գիծը՝ կապված տարածաշրջանի զգայուն հարցերի հետ։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք անել դա։ Մենք պետք է հարգենք և հարգելու ենք Թուրքիայի մտավախությունները։ Կարևոր է, որ կարճաժամկետ հեռանկարների որոշումները տարածաշրջանում չառաջացնեն երկարաժամկետ հեռանկարների խնդիրներ»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ