Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

‪Մոգերինին Հայաստանում կբանակցի նախագահի ու ԱԳ նախարարի հետ

‪Մոգերինին Հայաստանում կբանակցի նախագահի ու ԱԳ նախարարի հետ
26.02.2016 | 15:48

Արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանի հրավերով մարտի 1-ին Հայաստան կժամանի ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪Մոգերինին: Նրան ընդունելու է նախագահ Սերժ‪ Սարգսյանը: Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ