Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Միջսիրիական բանակցությունները՝ Ժնևում, մարտի 7-ին

Միջսիրիական բանակցությունները՝ Ժնևում, մարտի 7-ին
26.02.2016 | 15:55

Միջսիրիական բանակցությունները կարող են վերսկսվել: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են. «Նախապես բանակցությունները նշանակված են մարտի 7-ին՝ Ժնևում»։
Բանակցությունները սիրիական կառավարության և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջև սկսվել էին հունվարի 29-ին՝ ըստ ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևի։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը փետրվարի 3-ին հայտարարել էր ժնևյան միջսիրիական բանակցություններում ժամանակավոր դադարի մասին, նոր ռաունդը ծրագրված էր փետրվարի 25-ին։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ