Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թբիլիսիում կրակել են ընդդիմադիր գործչի վրա

Թբիլիսիում կրակել են ընդդիմադիր գործչի վրա
27.02.2016 | 00:16

Թբիլիսիում կրակել են վրացական ընդդիմադիր «Ազատ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ, նախկինում Եվրոպական ինտեգրման հարցերի նախարար Ալեքսի Պետրիաշվիլու վրա: Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, ընկերոջ գերեզմանին այցի գնացած ընդդիմադիր գործչի վրա հարձակվել են գերեզմանոցի մերձակայքում և կրակել ոտքերի ուղղությամբ: Բժիշկները Պետրիաշվիլիի վիճակը գնահատում են ծանր, կյանքին վտանգ չի սպառնում:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ