Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մադուրոն խնդրել է Օբամային չեղարկել Վենեսուելայի պատժամիջոցները

Մադուրոն խնդրել է Օբամային չեղարկել Վենեսուելայի պատժամիջոցները
27.02.2016 | 21:18

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` խնդրելով չեղարկել երկրի նկատմամբ պատժամիջոցները՝ որպես բարի կամքի դրսևորում: «Ես հուսով եմ, որ նախագահ Օբաման կչեղարկի պատժամիջոցներն ընդդեմ Վենեսուելայի և կընդունի Մաքսիմիլիան Սանչես Արվելայսի հավատարմագրերը՝ Վենեսուելայի հետ լավ հարաբերություններ հաստատելու հարցում ի նշան բարի կամքի դրսևորման»,- ասել է Մադուրոն: Պատժամիջոցները սահմանվել են 2015-ի մարտին` երկրում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի անհանգստությունների պատճառով։

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ