Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վրաստան-ԵՄ ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ որոշում կկայացվի

Վրաստան-ԵՄ ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ որոշում կկայացվի
28.02.2016 | 12:12

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է առաջիկա ամիսներին Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու վերջնական որոշում կայացնել` հետաձգելով, սակայն, ՈՒկրաինայի առնչությամբ նույնանման որոշման ընդունումը՝ «Ազատությանը» տեղեկացրել է ԵՄ բարձաստիճան դիվանագետներից մեկը: Նրա պնդմամբ՝ Բրյուսելում վստահ չեն, որ ՈՒկրաինան բավարար ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Վրաստանի և ՈՒկրաինայի հետ ազատ վիզային ռեժիմը ուժի մեջ կմտնի, երբ Եվրոպական հանձնաժողովի առաջարկը կհաստատվի Եվրոպական խորհրդարանի, ԵՄ 28 պետությունների կողմից:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ