Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բակո Սահակյանն ընդունել է ԱԺ ՀՀԿ պատգամավորների

Բակո Սահակյանն ընդունել է ԱԺ ՀՀԿ պատգամավորների
29.02.2016 | 17:33

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 29-ին ընդունել է ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին և պատգամավոր Մնացական Մնացականյանին: Հանդիպմանն արծարծվել են երկու հայկական հանրապետությունների քաղաքական ուժերի փոխգործակցության հարցեր: Նախագահ Բակո Սահակյանը կարևորել է հանդիպումները՝ գոհունակությամբ նշելով, որ ՀՀ քաղաքական ուժերի հետ գործնական հանդիպումներն ու քննարկումները պարբերական են:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ