Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են TANAP գազատարի կառուցման հարցը

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են TANAP գազատարի կառուցման հարցը
01.03.2016 | 11:08

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքին (նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է)։ Կողմերը գոհունակություն են հայտնել միմյանց հետ համագործակցությունից բոլոր ոլորտներում: Ընդգծվել է, որ հաջողությամբ են ընթանում «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի կառուցման աշխատանքները։

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ