Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՈՒոռլիք. Նահանգային օրենսդիր մարմինների որոշումները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը

ՈՒոռլիք. Նահանգային օրենսդիր մարմինների որոշումները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը
05.03.2016 | 00:32

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: «Նահանգային օրենսդիր մարմինների որոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտադիր ուժ չունեն և պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը»,- գրել է ՈՒոռլիքը:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ