Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոտ ժամանակներում ՀՀ-ն և ԵՄ-ն կհասնեն վիզաների ազատականացմանը

Մոտ ժամանակներում ՀՀ-ն և ԵՄ-ն կհասնեն վիզաների ազատականացմանը
11.03.2016 | 23:50

Մոտ ժամանակներում Հայաստանն ու Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը` Վանաձորում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա հույս ունի, որ Հայաստանը կհետևի Վրաստանի օրինակին, և հորդորեց Հայաստանին համբերատար լինել՝ հաշվի առնելով միգրացիոն խնդիրները և իրավիճակը Եվրոպայում: Լրագրողների հետ զրույցում Սվիտալիսկին ասաց, որ ԵՄ-ն հարգում է 2013-ի սեպտեմբերին Հայաստանի ընտրությունը՝ մաս կազմել ԵԱՏՄ-ին, ԵՄ-ն փորձում է մասնակցել Հայաստանի բարեփոխումների առաջընթացին:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ