Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պետքարտուղարությունը դեմ է բռնություններին

Պետքարտուղարությունը դեմ է բռնություններին
13.03.2016 | 00:34

ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին դատապարտել է Ռուսաստանի, ՈՒկրաինայի և «ցանկացած այլ երկրի» ներկայացուցչության վրա հարձակումները: «Մենք տեղեկացել ենք ՈՒկրաինայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ակցիաների մասին, որոնք ուղեկցվել են բռնության պոռթկումներով, Մոսկվայում ուկրաինական ներկայացուցչությունների մոտ տեղի ունեցածի մասին: Մենք դատապարտում ենք բռնության և վանդալիզմի ցանկացած գործողություն՝ ուղղված ՈՒկրաինայում, Ռուսաստանում կամ աշխարհի որևէ այլ երկրում դիվանագիտական կառույցների դեմ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ