Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբաման ԱՄՆ-ում դեմոկրատների կրկնակի հաղթանակի հույս ունի

Օբաման ԱՄՆ-ում դեմոկրատների կրկնակի հաղթանակի հույս ունի
13.03.2016 | 13:49

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ պաշտոնավարման իր ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ը կստանա ոչ միայն իր գործը շարունակող նախագահ, այլև նրան աջակցող Սենատ: ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում նա ասել է.
«7 ու կես տարվա մեր ձեռքբերումները շարունակելու համար մենք պետք է ունենանք ոչ միայն դեմոկրատ նախագահ, այլև պետք է ունենանք Սենատ, որն այդ գործընթացում գործընկեր կլինի»: Օբաման հավելել է. «Մենք շատ լավ թեկնածուներ ունենք, և դուք արդեն, հավանաբար, լսել եք ցնցող հնարավորությունների մասին, որոնք պետք է իրագործենք երկրի տարբեր մասերում»:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ